Ապահովագրական ծառայությունների տեղեկատու. ավտոմեքենաների, գույքի, ճանապարհորդության, բժշկական և կյանքի ապահովագրություն Հայաստանում


Ապահովագրություն Հայաստանում.

Ապահոգագրական ծառայությունների տեղեկատու Հայաստանի բոլոր քաղաքներում և բնակավայրերում:

Ավտոմեքենաների ապահովագրություն

Ճանապարհորդության ապահովագրություն

Առողջության ապահովագրություն

Գույքի ապահովագրություն

Դժբախտ դեպքերից ապահովագրություն

Կողմնորոշում կայքում

Ապահովագրական ընկերություններ

Ապահովագրություն մարզերում

«Գարանտ-Լիմենս» Ապահովագրական Ընկերություն

«Guarant-Limence» Insurance Company

Guarant Limence Insurance Company«Գարանտ-Լիմենս» Ապահովագրական ՓԲԸ-ը հիմնադրվել է 1999 թ.փետրվարին, ներկայումս գործում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից տրված ԱՊՈ 0003 (0028) լիցենզիայի համաձայն:

Սկսած 2003թ-ից` վերակազմավորվելուց հետո, ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը դարձել է առողջության ապահովագրությունը, 2009թ-ի տվյալների համաձայն ՀՀ ապահովագրական շուկայում առողջության ապահովագրության գծով հավաքագրված ապահովագրավճարի 29.1%-ը պատկանում է «Գարանտ-Լիմենս» Ապահովագրական ՓԲԸ-ին:

Ընկերության առաքելությունն է` ՀՀ ապահովագրական շուկայում դառնալ առաջատար` պրոֆեսիոնալ աշխատակազմի օգնությամբ հանրությանը մատուցելով միջազգային ստանդարտներին համապատասխան բարձրորակ ապահովագրական ծառայություններ:

2009թ-ի երկրորդ եռամսյակից համագործակցելով հանրահայտ AXA Group (Inter Partner Assistance) ֆրանսիական ընկերության հետ` «Գարանտ-Լիմենս»-ը սկսել է իրականացնել նաև աջակցության ապահովագրություն, տրամադրելով մինչև  120.000 Եվրո ապահովագրական ծածկույթ:

«Գարանտ-Լիմենս»-ը իրականացնում է ապահովագրություն ոչ կյանքի ապահովագրության 8 դասերով և առաջարկում է ներքոնշյալ ծառայություններն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց`

առողջության ապահովագրություն,
աջակցության ապահովագրություն,
դժբախտ դեպքերից ապահովագրություն (ներառյալ  արդյունաբերական վնաս և մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններ)
ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային),
ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն,
փոխադրվող գույքի ( բեռների) ապահովագրություն,
հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն,
գույքին հասցված այլ վնասների ապահովագրություն

«Գարանտ-Լիմենս» Ապահովագրական Ընկերությունն իր ապահովագրական ռիսկերը վերաապահովագրում է այնպիսի խոշոր միջազգային ընկերություններում, ինչպիսիք են AXA Group (Inter Partner Assistance), Allianz, SCOR Global P&C, Polish Re և Sava: Ընկերության կապիտալը կազմում է 1 531 796 հզ. դրամ:

Կոնտակտներ.

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 30
Հեռ.՝ (374 10) 23 03 81
Ֆաքս՝ (374 10) 23 03 81
Էլ. փոստ՝ info@glinsurance.am

Ընկերության պաշտոնական կայքը` www.GLInsurance.am

Guarant-Limence - ապահովագրական ծառայությունների ցանկ.

Արագածոտն

Արմավիր

Արարատ

Գեղարքունիք

Լոռի

Կոտայք

Շիրակ

Սյունիք

Վայոց Ձոր

Տավուշ

Արցախ

Copyrights © Apahov.info | Property of NeoMedia LLC, 2010, Powered by NeoMedia