Գովազդ կայքում



Հետևեք նորություններին նաև`
|
Ինչ է
ապահովագրությունը
Ապահովագրության սկզբունքն այն
է, որ մասնակցող անձանցից յուրաքանչյուրը ապահովագրական ընկերությանը
վճարում է մի փոքր գումար (ապահովագրական վճար), որի արդյունքում
գոյանում է մեծ գումար, որից կատարվում են վճարներ այն անձանց, որոնք
ունեցել են պատահարներ կամ դեպքեր:
Արդյունքում ստացվում է, որ պատահար ունեցած անձը ստանում է բավականին
մեծ միջոցներ` պատահարից առաջացած ծախսերը հոգալու համար: Այն անձիք,
որոնք չեն ունենում պատահարներ, ետ չեն ստանում իրենց վճարած փոքր
գումարները, սակայն գիտեն, ապահովագրական ընկերությունը կվճարի իրենց
պատահար կամ դեպք տեղի ունենալու դեպքում:
Այսինքն նրանք գնում են վստահություն ու հանգստություն ապագայի հանդեպ:
Այսպիսով ապահովագրությունը վերածում է Ձեր խոշոր անկանխատեսելի
(անորոշ) վնասները փոքր և կանխատեսելի (որոշակի) ծախսերի` բաշխելով Ձեր
վնասները հասարակության անդամների և ժամանակի մեջ: Այն միջոց է, որն
օգնում է ծածկել անկանխատեսելի արտակարգ պատահարի արդյունքում կրած
վնասները կամ կորուստը մյուսների հետ միասին:
Իսկ ապահովագրողը կամ ապահովագրական ընկերությունը այն անձն է, որը
կազմակերպում է ապահովագրության այս ողջ գործընթացը: Այսինք, նա
հավաքագրում է բոլորից փոքր գումարներ (ապահովագրավճարներ) և ուղղում
դրանք նրանց, ովքեր դրա կարիքը ունեն և ովքեր կորուստ են կրել:
Պետք է հիշել նաև, որ ապահովագրությունը չի ծածկում Ձեր
բարոյահոգեբանական վնասները և չի վերականգնում մինչև պատահարը տեղի
ունենալը բարոյահոգեբանական իրավիճակը, սակայն փոխհատուցում է
ֆինանսական վնասները:
Ապահովագրությունը չի նվազեցնում պատահարը տեղի ունենալու
հավանականությունը, սակայն թեթևացնում է պատահարը տեղի ունենալու
արդյունքում հնարավոր ֆինանսական ծախսերի բեռը:
Կարելի է ասել, որ ապահովագրությունը իրենից ներկայացնում է
Ձեզ համար անցանկալի և անկանխատեսելի դեպքերի հետևանքով առաջացող մեծ
ծախսերից ազատվելու միջոց` ապահովագրական ընկերության կողմից դրանց
փոխհատուցման հաշվին:
Իհարկե դուք կհարցնեք, միթե Ձեր խնայողությունները բավարար չեն «նեղ»
օրերի համար, չէ՞ որ մեր պապերը դարեր շարունակ այդպես են վարվել:
Խնայողությունը իհարկե նույնպես կարող է Ձեր “նեղ” օրվա օգնական լինել:
Բայց ավելի արդյունավետ և ժամանակակից մեթոդներ կան:
Նախ հնարավոր է, որ Ձեր եկամուտները թույլ չտան այնքան խնայողություն
անել, որ բոլոր անկանխատեսելի ծախսերը դուք կարողանաք կատարել:
Բացի այդ, խնայողության դեպքում դուք պետք է կուտակեք այնքան գումար,
որքան հնարավոր ծախսերն են: Մինչդեռ, ծախսերը, որ կարող եք կրել
մեծությամբ անհամեմատ մեծ են, քան ապահովագրավճարները: Եթե, օրինակ,
ավտովթարի դեպքում դուք կարող եք փողոցի անցորդին առողջական վնաս
պատճառել 10 մլն դրամի չափով, ապա ապահովագրավճարը, որը տարեկան պետք է
վճարեք, կկազմի ընդամենը 10 մլն դրամի մոտավորապես 1%-ը: Իսկ եթե Ձեր տունը հրդեհվի՞.
արդյո՞ք հարմար է տան ողջ արժեքը կուտակել, թե՞ ընդամենը տան արժեքի
1%-ը վճարել:
Այստեղից էլ երևում է, որ ապահովագրությունը առավել կարևոր է և երբեմն
անփոխարինելի է հատկապես ցածր եկամուտ ունեցող անձանց համար:
Աղբյուրը`
ABCFinance.am
Որո՞նք են ապահովագրության հիմնական հասկացությունները:
Ապահովագրական պայմանագիր | Ապահովագրական
վկայագիր (Պոլիս) | Ապահովագրավճար, Ապահովագրական գումար |
Ապահովագրական հատուցում | Ապահովագրական ռիսկ | Ապահովագրական պատահար
Ինչ է
ապահովագրությունը
Որտեղ ձեռք բերել ապահովագրություն
/
ապահովագրական վկայագիր /
Ապահովագրության հիմնական հասկացություններ
Ապահովագրության տեսակներ
|


 |